Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

«Հայաստանը ղեկավարվում է ռուսական կրիմինալի կողմից»

«Հայաստանը ղեկավարվում է ռուսական կրիմինալի կողմից»
13.01.2014 | 17:56

ՀՀ քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը կարծում է, որ պետք չէ քննարկել Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցները:

«Նա պետք է կանգնի դատարանի առաջ և պատասխան տա Պողոս Պողոսյանի, հոկտեմբերի 27-ի, Մարտի 1-ի, իր պաշտոնավարման օրոք տեղի ունեցած մյուս սպանությունների համար»,- irates.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց Շահեն Պետրոսյանը:
Մեր զրուցակիցը կարծում է, որ Հայաստանն այսօր ղեկավարվում է ռուսական կրիմինալի կողմից, որի հիմքերը դրել է հենց Ռոբերտ Քոչարյանը: Նա Ռոբերտ Քոչարյանին է համարում նաև օլիգարխիկ համակարգի հիմնադիրը:
Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, ում ուղղված են Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքները, ապա Շահեն Պետրոսյանի բնորոշմամբ՝ նա հերթական ծառայողն է բրգաձև համակարգում և ոչինչ փոխել չի կարող:
«Եթե նրա փոխարեն գա մեկ ուրիշը, ապա նույնն է լինելու»,-ասաց նա:
Շահեն Պետրոսյանը նշեց, որ ժամանակին, իր տեղեկություններով, Տիգրան Սարգսյանը, երբ Կենտրոնական բանկի նախագահն էր, դեմ է եղել ոսկու պահուստների վաճառքին, իսկ դրանք վաճառվել են Ռոբերտ Քոչարյանի հարկադրանքով, եղել է գաղտնի գործարք:
Շահեն Պետրոսյանը հիշեցրեց, որ Տիգրան Սարգսյանը կողմ էր եվրաինտեգրմանը, սակայն, երբ փոխվեց մեր երկրի արտաքին քաղաքական կուրսը, ինքը դեմ չարտահայտվեց: Մինչդեռ՝ նորմալ երկրում այդ դեպքում հրաժարական են տալիս:
«Ոչ թե պետք է քննարկել, թե Ռոբերտ Քոչարյանն ում վրա է «տակառ գլորում», այլ՝ պայքարել ու հասնել նրան, որ գործի Սահմանադրությունը»,- ասում է Շահեն Պետրոսյանը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2207

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ